Նիկոլաս Մադուրոն Դոնալդ Թրամփին կոչ է արել` հանգիստ թողնել Վենեսուելան
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և նշել, որ հանգիստ թողնի Վենեսուելան: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նա ընդգծել է, որ վերջերս Թրամփի՝ Հնդկաստան այցելության ժամանակ, նա փոխանակ խոսեր ԱՄՆ-ի և Հնդկաստանի հարաբերությունների մասին, ամբողջ ընթացքում խոսել է Վենեսուելայի մասին:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարից Վենեսուելայում քաղաքական ճգնաժամ է: