Սիրիայում հայտնաբերվել է գրոհայինների քիմիական գաղտնի լաբորատորիա
Սիրիական պատմական Էբլա քաղաքում հայտնաբերվել է ահաբեկիչների մարտավարական բազա և քիմիական լաբորատորիա: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Սիրիայի բանակին հաջողվել է ազատագրել քաղաքը: Մասնագետները դեռ չեն հաշվել քաղաքին հասցված վնասի չափն ու լաբորատորիայի գործունեության արդյունքները:
Հիշեցնենք,որ Էբլա քաղաքը հիշատակվում է մ.թ.ա. 3-4 հազարամյակներից: