Կրակոցներ ԱՄՆ-ի գարեջրի գործարաններից մեկում. կա 7 զոհ
Երեկ երեկոյան կրակոցներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքի գործարաններից մեկում:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից: Կրակոցներն իրականացրել են ավելի վաղ գործարանից հեռացված աշխատակիցները: Կրակոցների հետևանքով սպանվել է 7 մարդ՝ այդ թվում և կրակոցների կազմակերպիչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով այս դեպքին՝ այն անվանել է «սարսափելի»: Դեպքը տեղի է ունեցել գարեջրի գործարանում: