Ցնցված էի. ԵՊՀ ուսխորհրդի նախագահին նարկոբարոնի նման ձեռնաշղթաներ էին հագցնում. Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրվել են խորհրդարանական լսումներ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով:
«Ինձ սարսափելի մտահոգում են անձանց բերման ենթարկելու մասկի շոուները»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես ուղղակի ցնցված էի, երբ ԵՊՀ ուսխորհրդի նախագահին նարկոբարոնի նման ձեռնաշղթաներ են հագցնում ու բերման ենթարկում, կամ քաղակտիվիստներին, ծեփելով ասֆալտներին, բերման են ենթարկվում»,- հավելեց նա: