Յապոնչիկի սպանության հանցակից պարզվում է ատամի շապիկների գող է
Օրենքով գող Վյաչեսլավ Իվանկովի, առավել հայտնի որպես Յապոնչիկի, սպանության հանցակիցը, պարզվում է, մի քանի անգամ բնակարանային գողության համար դատապարտված է եղել: Այս մասին գրում է Կոմերսանտը:
Ըստ պարբերականի, Ցխինվալիի 39-ամյա բնակիչ Կախա Գազաեւը դատապարտված է եղել ատամի 8 շապիկ եւ սրբիչներ գողանալու համար: Ատամի շապիկներից 3-ը եղել են ոսկյա, իսկ սրբիչները ոչ մի արժեք չեն ներկայացրել: Հանցագործը պնդում է, որ ինքը միայն սովորական գող է, որը մի քանի վայրկյանում կարող է ցանկացած դուռ բացել: Նա հիմնականում գողացել է ոսկյա զարդեր եւ փող:
Ատամի շապիկների գողը ժխտում է իր մասնակցությունը Յապոնչիկի սպանությանը: