Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը բացարկ չի հայտնի. միջնորդությունը մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Որոշումը դատավոր Վահե Միսակյանը հրապարակեց այսօր՝ փետրվարի 26-ին։
Մարտիրոսյանն, ով դատախազության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն է, կշարունակի պաշտպանել Սերժ Սարգսյանի և մյուսերի մեղադրանքը: