Ամեն ինչ անելու եմ, որ Ղրիմում ծածանվի Ուկրաինայի դրոշը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ մոտ ժամանակներում Կիևը չի կարողանա Ղրիմը վերադարձնել Ուկրաինային: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
«Սա բարդ խնդիր է, որը հնարավոր չէ լուծել վաղը, բայց կան բաներ, որոնք մենք պետք է անենք այսօր»,- ասել է Զելենսկին:
Նա նշել է նաև, որ ամեն ինչ անելու է, որպեսզի «Ղրիմում ծածանվի Ուկրաինայի դրոշը»: