Վերջին տվյալներն Իրանի կորոնավիրուսից. 19 զոհ և 139 վարակակիր
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 139-ի: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Վարակվածներից 19-ը մահացել են: Նշվում է, որ 1 օրվա ընթացքում վարակվել է 44 մարդ: 19 զոհերից 4-ը մահացել են երեկ:
Հիշեցնենք, որ Իրանից ու Չինաստանից զատ կորոնավիրուսի լայն տարածում կա նաև Իտալիայում: