24 ժամում Ռոնալդուի որդու ինստագրամյան էջին բաժանորդագրվել է 800 հազար մարդ
Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի որդին իր համար էջ է բացել ինստագրամում։
Էջը բացելուց 24 ժամ անց Ռոնալդուի որդու էջին բաժանորդագրվել է ավելի քան 800 հազար մարդ։
Նա ողջույնի տեսանյութ է նկարահանել, որը դիտել է ավելի քան 2,8 միլիոն մարդ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի որդին նույնպես հանդես է գալիս «Յուվենտուս»-ի մանկապատանեկան թիմում։