Հայտնի է Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի մահվան պատճառը
Հայտնի է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան պատճառը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նրա մահվան պատճառ է հանդիսացել երիկամային խրոնիկ անբավարարությունը։ Մուբարաքի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր: Երկրում հայտարարված է եռօրյա սուգ:
Նա Եգիպտոսը ղեկավարեց 1981-ից մինչև 2011 թվականը: