«Ռոմա»-ի նոր սեփականատերն ամերիկացի միլիարդատեր է
Ամերիկացի միլիարդատեր Դեն Ֆրիդկենը կդառնա իտալական «Ռոմա»-ի սեփականատերը։ Այս մասին տեղեկանում ենք La Gazzeta dello Sport կայքից։
Փաստաթուղթը կստորագրվի ԱՄՆ-ում՝ մինչև ուրբաթ օրը։
Գործարքն ամբողջությամբ կփակվի մրցաշրջանի ավարտին։ Նա հանդիսանում է ԱՄՆ-ում մեքենաներ արտադրող ընկերության բաժնետերերից և ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը։