ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով
Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 26-ին հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:
«Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի: Փետրվարի 26-ին նախատեսվում է հատուկ չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»,- ասաց Ավագյանը: