Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում
Չինական ծագումով հանրահայտ դերասան Ջեկի Չանը կարանտինում է՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Haber Global-ը:
65-ամյա դերասանը ներկա է եղել միջոցառման, որի ներկաներից մեկը հիվանդ է եղել կորոնավիրուսով:
Դրա պատճառով էլ Ջեկի Չանն ու մյուս հյուրերը հայտնվել են կարանտինում: