Մնացականյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Արցախի ընտրությունների կարևորությունը

Այս թեմայով
- Արցախ է վերադարձել 50 հազար 390 մարդ
- Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ. Արցախի ԱԻՊԾ
- Այս պահին կարգավիճակի հարց փաստացիորեն չի քննարկվում և դեռ մոտ ապագայում չի քննարկվելու․ Մալաշենկոն՝ Արցախի մասին
- Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր ելույթ է ունենում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ժողովում, որտեղ ուշադրություն է հրավիրում Արցախում մարտին անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա։
«Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրենց կյանքը դեմոկրատական ձևով կազմակերպելու լեգիտիմ իրավունքն իրացնելու համար»,- ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ Արցախի բնակչությունը անցել է պատերազմի, շրջափակման միջով, և հիմա էլ շարունակում է մնալ պատերազմի սպառնալիքի տակ ու այս պայմաններում արժանի է ընտրությունների հարցում միջազգային աջակցության։
Նախարարը հայտարարել է, որ մարդու իրավունքները և ազատությունները պետք է հարգվեն՝ անկախ բնակության պետության կամ տարածքի միջազգային ստատուսից, քաղաքական և իրավազորության այլ հարցերից։