Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը
Եգիպտոսի նախկյին նախագահ Հոսնի Մուբարաքը հեռացել է կյանքից: Նա մահացել է Կահիրեում 911 տարեկանում: Այդ մասին հայտնում է երկրի պետական հեռուստատեսությունը:
Վերջին ամսին նա գտնվում էր մայրաքաղաքի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում՝ աղեստամոքսային տրակտի վրահատությունից հետո: Մի քանի օր առաջ նրա որդին՝ Ալյա Մուբարաքը սոցցանցի իր էջում խնդրել էր աղոթել հոր առողջության համար:
Հոսնի Մուբարաքը Եգիպտոսը գլխավորել է 30 տարի՝ 1981-ից 2011 թվականներին: