Հարևան Իրանում կորոնավիրուսի հետևանքով արդեն կա 15 զոհ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 95-ի, որոնցից 15-ն արդեն մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք IRINN հեռուստաալիքից։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կա 61 հիվանդ և 12 մահացած։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ երկրի պաշտպանության նախարարությունը կմիանա վարակի դեմ պայքարին։
Հիշեցնենք, որ կորանավիրուսը տարածվում է նաև Իտալիայում։