«Ռոման» ցանկանում է գնել Քրիս Սմոլինգի և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը․ The Mirror
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան նշել է, որ հույս ունի առաջիկայում ավարտել Հենրիխ Մխիթարյանի ու Քրիս Սմոլինգի տրանսֆերային գործարքները և նրանք կմնան հռոմեական ակումբում։
Այս մասին տեղեկանում ենք The Mirror-ից։30-ամյա Սմոլինգն այս մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման, իսկ ահա Հենրիխ Մխիթարյանը՝ 12 հանդիպման։
Մրցաշրջանի ավարտից հետո 2 ֆուտբոլիստների վարձակալության ժամանակը լրանում է և նրանք պիտի վերադառնան իրենց նախկին թիմերը։ Հռոմեական ակումբը ցանկանում է նրանց վերադարձնել Հռոմ։