1 օրում աշխարհի ամենահարուստ մարդիկ միասին վերցրած կորցրել են 139 միլիարդ դոլար
Աշխարհի ամենահարուստ մարդիկ երկուշաբթի օրը միասին վերցրած կորցրել են 139 միլիարդ դոլար՝ կապված կորոնավիրուսի հետ, որի պատճառով տատանվել են համաշխարհային էկոնոմիկ ֆոնդերը։
Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից։ Այս մեծածավալ անկումը ամենաբարձրն է 2016 թվականից հետո, որ արձանագրել է Bloomberg-ի ուսումնասիրություն անցկացնող խումբը։
Այսպիսով LVMH ի սեփականատեր Բերնար Արնոն և Amazon-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը միասին կորցրել են 4,8 միլիարդ դոլար, իսկ Մարկ Ցուկերբերգը՝ 3,48 միլիարդ դոլար։