Պեսկովը խոսել է Պուտին-Էրդողան առաջիկա հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Էրդողանի ու Պուտինի առաջիկա հանդիպման մասին։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Կրեմլի խոսնակի խոսքերով, այս պահին 2 կողմերի հանդիպման մասին խոսք չի գնում, այլ քննարկվում է մի քանի հոգու ֆորմատով հանդիպում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել էր, որ մարտի 5-ին Պուտինի հետ պլանավորվում է քննարկել Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը։