Կյանքից հեռացել է ԽՍՀՄ-ի վերջին մարշալ Դմիտրի Յազովը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են ԽՍՀՄ-ի վերջին մարշալ Դմիտրի Յազովի մահվան մասին։
Զինվորականը մահացել է Մոսկվայում՝ 96 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը կկայանա փետրվարի 28-ին։
Հիշեցնենք, որ նա ԽՍՀՄ-ի վերջին մարշալն էր, ով ողջ էր մինչ օրս։