Կորոնավիրուսի պատճառով առանց հանդիսականների կանցնի «Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպումը
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորը նշել է, որ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի 6 հանդիպում կանցկացվի դատարկ մարզադաշտերում։
Այս որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի հանգամանքով։ Առանց հանդիսատեսի կանցկացվի տուրի կենտրոնական ՝ «Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպումը։
Հիշեցնենք, որ հետաձգվել են նաև Ճապոնիայի առաջնության մի շարք հանդիպումներ։