Էրդողանը խոսել է իր և Պուտինի առաջիկա հանդիպման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նշել է, որ մարտի 5-ին պլանավովում է հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ, որում կքննարկվի Իդլիբի հարցը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Թուրքիայի առաջնորդի խոսքերով, Ռուսաստանին ու Թուրքիային պետք է ժամանակից շուտ նստել բանակցությունների ու լուծել այս կոնֆլիկտը։
Նա նաև ընդգծել է, որ չորս կողմանի հանդիպումը՝ Մերկելի ու Մակրոնի հետ միասին դեռ չի պլանավորվել։