Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար. Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել` Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» որակելով «ուղղակի լավ հեքիաթ»` նախատեսված ադրբեջանական հանրության համար։
«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։
Դեռ ավելին.
Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- գրել է Հովհաննիսյանը։