«Իտալիան հայտնվել է համազգային արտակարգ դրության մեջ»․ Իտալիայի վարչապետ
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խոստովանել է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով ախտահարման թվի այդքան կտրուկ աճ չէին սպասում, բայց կարծում է, որ բռնկման կասեցման նպատակով իրենց կողմից ձեռնարկված միջոցների արդյունավետությունը կդրսևորվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
«Մենք կարծում ենք, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցները առաջիկա 14 օրը կարող են արդյունավետություն ցույց տալ դրա կասեցման գործում: Մենք կատարում ենք հազարավոր ստուգումներ»,- հայտարարել է նա Canale 5-ում կայացած հարցազրույցի ընթացքում: Վարչապետի խոսքով՝ Իտալիան հայտնվել է «համազգային բնույթի արտակարգ դրության մեջ»: