Թուրքիայի արևմուտքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևմուտքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Տարերքի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում, որտեղ մոտավորապես 2,5 մլն մարդ է բնակվում: Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա: Փետրվարի 23-ին Իրանի և Թուրքիայի սահմանի մոտ տեղի էր ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով տուժել է ավելի քան հարյուր մարդ, կա ավելի քան 9-ը զոհ: