Հայտնի է, թե ո՞ր դեպքում Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրը հաջորդ տարի միայն մեկ դեպքում։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Կայքը նշում է, որ Իբրահիմովիչը 1 տարով ևս կերկարաձգի պայմանագիրը, եթե թիմը մրցաշրջանի ավարտին հնարավորություն ստանա հանդես գալու Չեմպիոնների լիգային։
Ընդգծենք, որ Զլատան Իբրահիմովիչն իր նախկին ակումբ վերադարձավ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։