Ռոնալդուն և Մեսսին միասին կարող են հանդես գալ նույն թիմում․ The Mirror
Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին իրենց կարիերայի մայրամուտին կարող են միասին հանդես գալ ՄԼՍ-ում։
Այս մասին տեղեկանում ենք The Mirror-ից։ Ամերիկյան «Ինտեր Մայամին», որի ղեկավարներից է անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, ցանկանում է 2 աստղերին պայմանագիր առաջարկել՝ իր թիմում խաղալու համար։
Ընդգծենք,որ շաբաթներ առաջ խոսվում էր Ռոնալդուի և Մեսսիի՝ «Յուվենտուսում» միավորվելու մասին։