Կրակոցներ Տեխասում. կա 7 վիրավոր
7 մարդ վիրավորվել է անհայտ անձի կողմից Տեխասի առևտրային կենտրոններից մեկում արձակած կրակոցներից:
Այս մասին տեղեկանում ենք BBC-ից: Վիրավորները միանգամից հոսպիտալացվել են:
Զոհեր և շատ ծանր վիճակում գտնվող վիրավորներ չկան: Դեպքի վայրում ձերբակալվել է մեկ տղամարդ,ով կասկածվում է կրակոցներն իրականացնելու մեջ: