Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի կենտրոնական հատվածում՝ Շամախիում, այսօր առավոտյան 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը։
Երկրաշարժն արձանագրվել է առավոտյան 07։05 սահմաններում։ Բնակչության կողմից այն չի էլ զգացվել, պարզապես ֆիքսվել է մասնագետների սարքավորումներով։