Թուրքիան փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար. Haberler
Թուրքիան թույլ չի տվել ռուսական ռազմական ինքնաթիռներն իր օդային տարածքով մտնել Սիրիա: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը:
Նշվում է, որ նախօրեին Սիրիա թռչելու համար ռուսական ռազմական բեռնափոխադրող Tu-154M ինքնաթիռը և Su-24 կործանիչները թռել են Կասպից ծովի վրայով և Իրանի ու Իրաքի տարածքով մտել Սիրիա՝ շրջանցելով Թուրքիայի օդային տարածքը
Թուրքական աղբյուրի համաձայն՝ ռազմական ինքնաթիռները զենք-զինամթերք են տեղափոխել Սիրիա՝ Ասադի ուժերին օգնելու համար, որոնք Իդլիբում ռազմական գործողություններ են իրականացնում ընդդիմադիր զինյալների դեմ: