Ամռանը «ՊՍԺ»-ն կարող է գլխավորել իտալացի հանրահայտ մասնագետներից մեկը
«ՊՍԺ»-ն հաջորդ մրցաշրջանում կարող է ունենալ նոր գլխավոր մարզիչ։ Տոմաս Տուխելի ապագան անորոշ է։
Սպորտային լրագրող Նիկոլա Սկիրիի տեղեկություններով հաջորդ մրցաշրջանում փարիզյան ակումբը գլխավորող մարզիչների ցուցակը գլխավորում է Մասիմիլիանո Ալեգրին։
Ալեգրիի կողմնակից է անձամբ Լեոնարդոն։ Քննարկվում է նաև Մաուրիցիո Սարիի թեկնածությունը։ Նշենք, որ Տուխելը փարիզյան թիմը գլխավորեց 2018 թվականին։