Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Լիբանանի՝ կորոնավիրուսով հիվանդանալու մեջ կասկածվող քաղաքացուհին երկիր է ժամանել ուրբաթ առավոտյան Իրանից մեկնած ինքնաթիռով: Նրան տեղափոխել են Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոց:
Իրանի իշխանությունները փետրվարի 21-ին հայտարարել են երկրի Կում, Արաք, Թեհրան և Գիլյան քաղաքներում կորոնավիրուսով հիվանդանալու 18 դեպքի մասին, որոնցից չորսն ավարտվել է մահով: