Դմիտրի Պեսկովը խոսել է ռուս-թուրքական լարված հարաբերությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Իդլիբում տիրող իրավիճակի մասին և այն բնութագրել որպես տագնապային: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր ռազմական բախման մասով Պեսկովը նշել է, որ չի ցանկանում խոսել վատ սցենարի մասին:
Նա ընդգծել է նաև, որ կոնֆլիկտի լուծմանը կողմերը կարող են հասնել երկխոսության ճանապարհով: