Պոլ Պոգբան ցանկանում է իր կարիերան շարունակել «Յուվենտուս»-ում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուս»-ում։ Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից։
Կայքերը նշում են, որ Պոգբան վերջնական որոշում է կայացրել և ցանկանում է վերադառնալ նախկին ակումբ։ Իտալական ակումբն արդեն հիմա հարմարավետ առաջարկ է նախապատրաստում Պոգբայի տրանսֆերի համար։
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը ևս ցանկանում է գնել Պոգբային։