«Չայնիի ոլորաններում» ֆուռ է վթարի ենթարկվել, կցորդիչը պոկվել է ու փակել ճանապարհը (լուսանկարներ)
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Հրազդան ճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում։
Այդ մասին գրում է ArmDaily.am-ը:
Ֆուռի կցորդիչը պոկվել է ու կողաշրջվել։ Այն հատուկ տեխնիկայի միջոցով են ուղղել։
Դեպքի վայրում են ոստիկանության, փրկարար ծառայության աշխատակիցները։
Վթարի հետևանքով տուժածներ չկան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: