Ես կցանկանայի, որ Նեյմարը վերադառնար «Բարսելոնա»․ Լիոնել Մեսսի
Լինոնել Մեսսին խոսել է Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադարձի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես ասել եմ արդեն շատ անգամներ, որ Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։ Ես կցանկանայի, որ նա վերդառնար։ Նա շատ ուրախ մարդ է։Հանդերձարանում նա գրեթե միշտ ուրախ էր և ֆուտբոլիստներին ուրախություն էր պարգևում։ Դա նորմալ է, որ մարդիկ գոհ չեն այն փաստից, թե ինչպե՞ս լքեց նա «Բարսելոնա»-ն։
Այդ ժամանակ ես էլ էի դժգոհ, բայց այնուամենայնիվ մենք պետք է մոռանանք դա, քանի որ ցանկանում ենք մեր թիմում ունենալ լավագույն ֆուտբոլիստներին»։