Ավիավթար ԱՄՆ-ում. կան զոհեր
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում փոքր մարդատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Վթարի հետևանքով մահացել է 3 մարդ: Նշվում է,որ թռիչքի ժամանակ օդաչուներն ինքնաթիռի անսարքության մասին ազդանշան են ստացել և չեն հասցրել շտկել իրավիճակը:
Կարճ ժամանակ անց ինքնաթիռը վայր է ընկել նահանգի հարավում գտնվող Օմման լիճը: