Կփորձենք միասին գտնել առկա խնդիրների լուծումները. Թելման Թադևոսյանը՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
Թելման Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աջափնյակ վարչական շրջանի հարգելի բնակիչներ,
Սիրով ողջունում եմ Ձեզ, որպես վարչական շրջանի նորանշանակ ղեկավար։
Այսօր միասին նոր և բարդ ճանապարհ ենք սկսում և հուսով եմ այդ ճանապարհին կունենամ Ձեր աջակցությունը, կփորձենք միասին գտնել առկա խնդիրների լուծումները և հուսով եմ համատեղ ջանքերով կզարգացնենք և կծաղկեցնենք Աջափնյակ վարչական շրջանը։
Նշեմ, որ անելու եմ հնարավոր ամեն բան արդարացնելու բոլորի սպասումները և պատվով կկատարեմ ինձ վստահված պատասխանատու աշխատանքը։»: