Խոստովանեց՝ հա մուծվելու են իրեն
Ողջ հայությունն ուշադիր հետևում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին հասարակության սևերի և սպիտակների, ազգի նվիրյալ և հակապետական ուժերի կողմից վճարված հարկերի հաշվին աշխատող Հանրային հեռուստաընկերության եթերում. Կարող ենք արձանագրել, որ վարչապետին տրված էր մեկ ժամ Սահմանադրական դատարանի, կոռուպցիայի, ոմանց վրա ոտքերը մաքրելու ցանկություն հայտնած ՀՖՖ նախկին նախագահի, կիրթ Ալիևի, Արցախյան հիմնախնդրի, բանակում 13 զոհի, քրեական ենթամշակույթի մասին. սրանք թեմաներ են, որոնց վերաբերյալ լրագրողի կողմից չհնչեց որևէ խորքային հարց, ավելին՝ բոլոր հարցերը կարված էին Փաշինյանի հագով ու ցավալիորեն զրոյական արձագանք հարցերին տրված անբովանդակ, պոպուլիստական, աննախադեպ ստերին: Ցավալիորեն, հերթական անգամ հարկատուներս վճարեցինք էժանագին շոու ապահովելու համար:
Այս բեմականացման միակ կարևոր նյուանս այն էր, որ Փաշինյանը խոստովանեց , որ կոռուպցիայի դեմ պայքարում ով է ասել, որ նույն մարդուց մի անգամ են փող վերցնելու, իսկ դա նշանակում է, որ այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն անընդհատ մուծվելու, հակառակ պարագայում կդառնան մեղադրյալ:
Մյուս կարևոր բանը, որն արեց Փաշինյանը այն էր ու կամա, թե ակամա երկրորդեց Սերժ Սարգսյանին Արցախի Ադրբեջանի կազմում լինելու ադրբեջանցիների երազանքի մասին. Սերժ Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանը անհնարինն է ուզում, իսկ Փաշինյանն ասաց, որ ուզում են աբսուրդ. ընդամենը երկու փոքրիկ նյուանս, որի համար արժեր լսել անընդհատ խոսող բայց գործ չանող Փաշինյանին:
NewsPress.am