Պուտինը՝ Մեդվեդեւի հետ հարաբերությունների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախապես քննարկվել էր կառավարության ցրումը Մեդվեդեւի հետ, և թե ինչ հարաբերություններ ունեն այժմ, պատասխանել է.
«Դմիտրի Անատոլեւիչի հետ մեր հարաբերությունները բաց են, ընկերական՝ արդեն մի քանի տարի: Մենք իրարից գաղտնիքներ չունենք: Այդ պատճառով մենք դա քննարկել էինք: Մեդվեդեւը նախապես տեղյակ էր կառավարության պատրաստվող հրաժարականի մասին»,- խոստովանել է Պուտինը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: