Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2130-ի
Չինաստանում շարունակում են աճել կորոնավիրուսով մահվան ու վարակման դեպքերը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Ըստ երկրի առողջապահության կոմիտեի հրապարակած նոր տվյալների 75764 մարդ վարակակիր է։
2130 մարդ արդեն մահացել է, իսկ 1683 մարդ հիվանդանոցներում բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեպքեր գրանցվել են նաև Ճապոնիայում, Իրանում և եվրոպական մի շարք այլ երկրներում։