Կրակոցներ Գերմանիայում․ կա 8 զոհ և 5 վիրավոր․ բոլոր զոհերը քրդեր են
8 մարդ զոհվել է և 5 մարդ վիրավորվել է այսօր առավոտյան գերմանական Հանա քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա մեքենայի միջից։ Տեղի լրատվամիջոցները նշում են, որ բոլոր զոհերը էթնիկ քրդեր են և կրակահերթ բացած մարդը գործել է միայնակ։
Հանցագործության մոտիվները դեռ հայտնի չեն։ Ոստիկանության տեղեկություններով կրակոց իրականացրած մարդն իր բնակարանում գտնվել է մահացած, ում կողքին եղել է ևս մեկ դիակ։