Լանա Դել Ռեյը հիվանդության պատճառով չեղարկել է իր համերգային շրջագայությունը
Փոփ ոճի երգչուհի Լանա Դել Ռեյը չեղարկել է Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում կայանալիք իր համերգը հիվանդության պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք NME-ից։
Համերգային շրջագայությունը պիտի սկսվեր Ամստերդամում՝ փետրվարի 21-ին։ Լանան իր երկրպագուներին դիմել է ու ներողություն հայցել, քանի որ բժիշկները իրեն խորհուրդ են տվել 4 օր հանգիստ մնալ։
Նա նաև ընդգծել է, որ հիվանդության պատճառով կորցրել է իր ձայնը։ Թե կոնկրետ նա ի՞նչ հիվանդությունն է պատճառը, դեռևս չի նշվում։