Ռոնալդուն գիշատիչ հարձակվող է․ Լիոնել Մեսսի
Կատալոնական «Բարսելոնա»-ից հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․
«Դա նորմալ է, որ Ռոնալդուն շարունակում է գոլեր խփել։ Նա գիշատիչ հարձակվող է, ով սիրում է գոլեր խփել։ Նա գոլեր է հեղինակում ամեն անգամ, երբ խաղում է։ Ռոնալդուն որպես հարձակվող ունի շատ ուժեղ կողմեր։ Նրա խաղը շատ քիչ է տրանսֆորմացիայի ենթարկվել»։