50 միլիոն եվրո և Աարոն Ռեմզի․ «Յուվենտուսը» ցանկանում է թիմ վերադարձնել Պոլ Պոգբային
Թուրինի «Յուվենտուսը» մտածում է մի քանի տարբերակներ, որպեսզի թիմ վերադարձնի Պոլ Պոգբային։ Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport։
Թուրինցիները ֆրանսիացու համար կարող են առաջարկել 50-60 միլիոն եվրո և Աարոն Ռեմզիին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները Պոգբայի համար ցանկանում են 150 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Պոգբան մասնակցել է ընդհամենը 7 հանդիպման։