Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին

Այս թեմայով
- Դավաճանական բանդայի պարագլուխն ու անդամներն ամենօրյա ռեժիմով հարստացնում են ապագա քրգործի դրվագները. Արթուր Ղազինյան
- Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե քանի զոհ ենք տվել նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում. Ղազինյան
- Ինչո՞ւ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից. Արթուր Ղազինյան
- Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. մեծ քաղաքականության մեջ պատահականություններին և զուգադիպություններին չեմ հավատում, հետևաբար փորձում եմ գտնել հետևյալ հարցի պատասխանը. ինչ պատճառով «հանրաքվե» անունը կրող միջոցառումը նշանակվեց ապրիլի 5-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խիստ տարօրինակ է նաև այն փաստը, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով ձևավորված մասնագիտական հանձնաժողովը, որը պետք է մշակեր Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը և բուն նախագիծը, որևէ մասնակցություն չունեցավ հրատապ ներկայացված նախաձեռնության մեջ։
Ակնհայտ էր, որ իշխանությունը շտապում էր, շատ էր շտապում, ապրիլի 5-ին Հայաստանում համապետական ընտրական գործընթաց կազմակերպելու հարցում։ Այն նույնիսկ չխորշեց այս գործընթացում խախտել ՀՀ Սահմանադրության և օրենքների բազմաթիվ նորմեր՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի տակ դնելով գործընթացի բոլոր մասնակիցներին։
Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի տեղավորվեն օրենսդրությամբ սահմանված ժամկետների մեջ և օգտագործեն մարտի 31-ին հաջորդող կիրակին՝ համապետական ընտրական գործընթաց իրականացնելու համար։ Իսկ մարտի 31-ին, եթե հիշում եք, կայանալու են Արցախի նախագահական ընտրությունները։
Այսպիսով, մարտի 31-ին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ ապրիլի 5-ին Հայաստանում՝ հանրաքվե։
Հ.Գ. Հիշեցնեմ նաև, որ ապրիլյան պատերազմը սկսվեց ապրիլի 1-ին և ավարտվեց ապրիլի 5-ին»: