Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է. մանրամասներ սպասվող հարսանիքից. Hraparak.am
Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը, փետրվարի 22-ին, երևանյան նորաբաց ռեստորաններից մեկում տեղի կունենա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքը։ Այդ մասին գրում է Hraparak.am-ը:
«Ավելի ճիշտ՝ դա նեղ կազմով ոչ մեծ խնջույք է լինելու, քանի որ նրանք որոշել են հարսանյաց արարողությունն անցկացնել խիստ մտերիմ շրջանակում՝ ներկա կգտնվեն Արփինեի և Արշակի ամենամոտ հարազատներն ու ընկերները։
Նշենք, որ սա, ըստ էության, նրանց ամուսնության «վավերացման» վերջին փուլն է։ Մենք տեղեկացանք, որ զույգը դեռ 2019 թվականին դեկտեմբերին արդեն հասցրել էր գրանցել իր քաղաքացիական ամուսնությունը Էրեբունու ՔԿԱԳ-ում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում