Եթե բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք 1000 դրամ, էներգիան խնայելու դեպքում կծախսենք 700 դրամ. Փաշինյանը անեկդոտ հիշեց (տեսանյութ)
Էներգախնայողության թեման հասարակությանը հասանելի դարձնելու համար, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց:
«Մի անեկդոտ կա. երբ խոսք է գնում, թե բենզինը թանկացել է, զորուցակիցներից մեկն ասում է՝ ոչինչ, ես միշտ հազար դրամի եմ լցնում: Էներգախնայողությունն իրականում այս անեկդոտի թեման լրջացնելու մասին է»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ բոլորն աշխատավայրերի, տների տաքացման և հովացման համար ծախսում ենք իքս գումար և այդ իքս գումարը կարող է նվազեցնել որոշակի թվով, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության համար:
«Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք հազար դրամ, էներգախնայողության ներդրում անելու դեպքում, ենթադրենք, կծախսենք յոթ հարյուր դրամ և օրինակ՝ էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր ծախսերի, բյուջեի վրա: Էներգախնայողությունը հայ ժողովրդի համար պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում