Հալեպում հայտնաբերվել է ահաբեկիչների ստորգետնյա ռազմաբազա
Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում, որ վերջերս ազատագրվեց գրոհայիններից, հայտնաբերվել են ահաբեկիչների գետնափոր բազաներ: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Բազան այնքան մեծ է եղել, որ նմանվել է մեծ, գետնափոր քաղաքի: Հատուկ տեխնիկայով փորված բազայում կարող էր ազատ շրջել բեռնատար մեքենան:
Բազայում եղել է հոսանք, ջուր և անգամ համացանց: