Ուհանում ևս մեկ հիվանդանոցի գլխավոր բժիշկ է վարակվել կորոնավիրուսով
Ուհանի Ութերորդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով և բուժում է ստանում՝ տեղեկացնում է Beijing News թերթը։
Ավելի վաղ հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ Ութերորդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Պինը հիվանդացել է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով այժմ օրհասական վիճակում գտնվում է «Ցինինտան» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքը փրկելու համար արյան պլազմա է պահանջվում:
Ութերորդ հիվանդանոցում հաստատել են, որ հիմնարկության գլխավոր բժիշկը վարակվել է կորոնավիրուսով և բուժում է ստանում: